Ապրիլ 09, 2020 10:04 Asia/Tehran

Ղադիր սուզանավը, հիմնանորոգումից հետո, չորեքշաբթի օրը միացավ Իրանի նավատորմի սուզանավային ստորաբաժանմանը:

Սուզանավը կտեղակայվի Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերում: Այն ունի սուզվելու, բարձրանալու և մանևրելու մեծ կարողություն:

Սուզանավն ունի 29 մետր երկարություն,  կարող է  կրակել միաժամանակ երկու կետերից, վնասազերծել ծովային ականներ և տեղափոխել զինծառայողների:

Բանդար Աբաս նավահանգստում Ղադիր սուզանավի՝ Իրանի նավատորմին միանալու արարողությանը մասնակցել են ԻԻՀ ծովուժի նավատորմի գործարանների տնօրեն Աբաս Ֆազելնիան և ծովուժի մի խումբ հրամանատարներ:

Արդեն երկար տարիներ, Իրանի ռազմածովային ուժերն ապավինում են  ներքին հնարավորություններին, կիրառելով ներքին արտադրության սարքավորումներ և իրականացնելով զենքի նախագծում, կառուցում, ինչպես նաև նավերի ու սուզանավերի հիմնանորոգման աշխատանքներ:

 

Մեկնաբանություններ