Ապրիլ 09, 2020 10:23 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողների ջանքերի արդյունքում, հնարավոր է եղել կրճատել կորոնավիրուսից մահացության թիվը

Գիտության և տեխնոլոգիաների հարցերով Իրանի փոխնախագահը հայտարարել է. «Իրանցի երիտասարդ մասնագետների ու հետազոտողների ջանքերը զգալի արդյունք են ունեցել և այդ ջանքերի շնորհիվ, հնարավոր է եղել կրճատել կորոնավիրուսային հիվանդությունից մահացության դեպքերը»:

Չորեքշաբթի օրը, Սուրենա Սաթարին իր ինստագրամյան էջում գրել է, որ երկրում այս պահին իրականացվում են հարյուրավոր նախագծեր՝ կորոնավիրուսի բնույթը և վարգաքիծն ուսումնասիրելու վերաբերյալ:

Սաթարին նշել է, որ մի քանի գիտահետազոտական կազմակերպություններ աշխատում են պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, հավելելով, որ մինչ այս պահը երկրում զանգվածային արտադրության է հանձնվել ախտորոշիչ թեստերի երկու հավաքածու, որոնք ախտորոշում են իրականացնում թքի և արյան միջոցով:

Նշելով, որ կորոնավիրուսի բուժման համար նախատեսված ամբողջ դեղորայքն արտադրվում է Իրանում, Սուրենա Սաթարին հավելել է. «Այն պայմաններում, երբ այլ երկրներում առկա է դեղորայքի ու բժշկական պարագաների խիստ պակաս, Իրանի գիտելիաքահենք ընկերություններն այդ դեղորայքն ու բժշկական պարագաները արտադրում են երկրի ներսում»:

 

Մեկնաբանություններ