Ապրիլ 09, 2020 11:06 Asia/Tehran
  • Քեմալվանդի. Մենք տեխնիկական որևէ սահմանափակում չունենք

Իրանը ջանքեր է գործադրում ուրանի հարստացումը մինչև մեկ միլիոն սուի հասցնելու ուղղությամբ:

Այս  կապակցությամբ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանն ուրանի հարստացման հարցում չունի որևէ տեխնիկական սահմանափակում: Նրա խոսքերով. «Իսլամական հանրապետությունը գործնականում կարող է արտադրել ցենտրիֆուգների ցանկացած տեսակ և քանակ»:

Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրվա առիթով ունեցած ելույթում,  Բեհռուզ Քեմալվանդին հայտարարել է, որ Իրանն այս պահին ունի օրական 60 արդիական ցենտրիֆուգ արտադրելու հնարավորություն: Նրա խոսքերով. «Ներկա դրությամբ, Իրանը կարող է  արտադրել 250 հազար տոննա ուրան, սակայն ջանքեր են տարվում, այդ ծավալը մինչև մեկ միլիոն տոննայի հասցնելու ուղությամբ»:

Քեմալվանդին հավելել է, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երկրում տեղի է ունեցել միջուկային ոլորտի 122 նախագծերի շնորհանդեսը: Նա նշել է. «Նախագծերը վերաբերում են բժշկության, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներին»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խասնակը հավելել է. «Դրանց թվում են մի շարք ռադիոդեղեր, որոնք կրառվում են քաղցկեղի բուժման համար, սուզանավերում և նավերում կիրառվող միջուկային շարժիչներ և արդյունաբերական կիրառման համար նախատեսված բարձր և միջին կարողությամբ լազերներ»:

 

Մեկնաբանություններ