Ապրիլ 09, 2020 13:09 Asia/Tehran
  • Իրանն ու Իրաքը կարևորում են ռազմական համագործակցությունների ընդլայնումը

ԻԻՀ-ն ու Իրաքը կարևորում են ռազմական համագործակցությունների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

Իրաքի ՊՆ Նեջահ Ալ-Շեմրին և  իրաքում ԻԻՀ-ի ռազմական կցորդ բրիգադային գեներալ  Մուստաֆա Մորադյանը հանդիպել են և քննարկել երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղիները: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական և պաշտպանական համագործակցության ընդլայնումն ու խորացումը, ինչպես նաև ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գաղտնի գործակալների դեմ պայքարի շարունակումը:

ԻԻՀ-ի ռազմական կցորդը և Իրաքի ՊՆ-ն բարձր են գնահատել նաև երկու երկրների զինված ուժերի արդյունավետ և անփոխարինելի դերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում:

Կողմերը նաև խոսել են առողջապահության ոլորտի աշխատողների կողքին լինելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում Իրանի և Իրաքի միջև փորձի փոխանցման մասին:

Մեկնաբանություններ