Ապրիլ 09, 2020 18:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի առաջնորդ. «Այսօր, առավել քան երբևէ, մարդկությունն ունի փրկչի կարիք»

ԻԻՀ գերագույն առաջնորդը հայտարարել է, որ այսօր առավել քան երբևէ, մարդկությունն ունի փրկչի կարիքը:

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ մարդկությունն այսօր ապրում է փրկվելու և առաջ գնալու հույսով, հավելելով.«Իրանի ժողովուրդը  փայլեց կորոնավիրուսի փորձության դեմ պայքարում»:

Հինգշաբթի օրը, շիաների 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվա առիթով ունեցած հեռուստատեսային ելույթում, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ գիտությունն ու բանականությունը,  մինչ այժմ  չեն կարող լուծել անարդարության հանգույցը և դրա համարը պահանջվում է աստվածային զորություն: Առաջնորդը հավելել է, որ իմամ Մահդիի առաքելությունն է երկիրը լցնել արդարությամբ ու հավասարությամբ:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդն, անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ստեղծված իրավիճակին և նշելով, որ կորոնավիրուսը փորձություն էր պետությունների ու ժողովուրդների համար, հավելել է.«Փրկության  սպասող մարդը չի հուսահատվում և գիտի, որ այս իրավիճակը հաստատ փոխվելու է»:

Նշելով, որ ներկա ճգնաժամի ընթացքում արևմտյան քաղաքակրթությունը ցույց տվեց իր բուն էությունը մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Եղան երկրներ, որ ուրիշին պատկանող բժշկական դիմակներն ու ձեռնոցները առաքման ճանապարհին առգրավեցին, որպեսզի իրենց երկրում օգտագործեն, կամ որոշ ժողովուրդներ կարճ ժամանակվա ընթացքում դատարկեցին խանութներն ու ագահությամբ ուզում էին ավելի շատ ապրանքներ գնել: Այս ամենը տեսանք հեռուստատեսությամբ: Որոշ երկրներում, մարդիկ զոգարանի մի քանի թղթի համար ատրճանակով էին սպառնում իրար: Այլ երկրներում հիվանդների մեջ խտրականություն էր դրվում և տարեց հիվանդներին չէին բուժում: Այս ամենը պատահեց արևմուտքում»: Նա հավելել է. «Այս դեպքերը ցույց տվեցին արևմտյան մշակույթի ու քաղաքակրթության իրական դեմքը: Սա արևմտյան քաղաքակրթության փիլիսոփայության արդյունք է, որը հիմնված է անհատականության, նյութապաշտության և հաճախ աթեիզմի վրա»: 

Անդրադառնալով առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներ, Վիետնամի պատերազմներին և ԱՄՆ ներխուժմանն Աֆղանստան ու Իրաք, առաջնորդը հավելել է. «Կորոնավիրուսը չպետք է ստվեր նետի  աշխարհի հզորների կողմից տարբեր ժողովուրդների, այդ թվում ՝ Պաղեստինի և Եմենի ժողովուրդների նկատմամբ գործադրվող ճնշումների վրա: Նա հավելել է, որ չպետք է նաև անտեսել կայսերապաշտության դավադրությունն ու թշնամանքը: 

 

Մեկնաբանություններ