Մայիս 17, 2020 16:17 Asia/Tehran
  • Մայիսի 17-ն իրանցի մեծանուն բանաստեղծ Օմար Խայամի հիշատակի օրն է

Իրանական օրացույցում մայիսի 17-ը նշվում է որպես Խայամի հիշատակի օր:

Օմար Խայամն իր ողջ կյանքը նվիրեց տիեզերքի գաղտնիքների բացայատմանը և այդ կապակցությամբ բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելուն:

Ջալալյան օրացույցը, որն այսօր համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ու ամենաճշգրիտ օրացույցներցի մեկը, կազմվել է այս իրանցի գիտնականի կողմից:

Այս մեծանուն բանաստեղծը թողել է 12 կարևոր ստեղծագործություն՝ գիտության ու փիլիսոփայության ոլորտների վերաբերյալ: Նրա գրչին են պատկանում նաև մի քանի ատենախոսություններ՝ մեխանիկայի, հիդրոստատիկայի, օդերևութաբանության և երաժշտության ու հանրահաշվի ոլորտներին վերաբերող թեմաներով:

Չնայած Օմար Խայամն իր կենդանության օրոք հռչակված էր որպես մաթեմատիկոս և աստղագետ, սակայն այսօր ախարհը նրան ճանաչում է իր քառյակներով: Նրա քառյակները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն  պասրկալեզու այլ ամբողջ աշխարհի ժողովուրդների շրջանում:

Մեկնաբանություններ