Մայիս 18, 2020 08:30 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ. ամերիկացիները ոչ Իրաքում և ոչ էլ Սիրիայում չեն մնալու և անշուշտ հեռանալու են

Կիրակի օրը, տեսակապի միջոցով ուսանողների և համալսարանական կազմակերպութունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ Իրանի առաջնորդը նշել է, որ Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի ռազմատենչ գործողություններն այդ երկրի նկատմամբ ատելության տարածման պատճառ են դարձել:

Այաթոլլահ Խամենեին ասել է. «Ամերիկացիները հստակ հայտարարում են, որ Սիրիայում ռազմական ուժ են տեղակայել, որովհետև այնտեղ նավթի պաշարներ կան: Սակայն պետք է ասեմ, որ ոչ Իրաքում և ոչ էլ Սիրիայում նրանք չեն մնալու և անկասկած  հեռանալու են»:

Նա հավելել է, որ ամերիկյան դրոշի հրկիզումը շատ երկրներում և անգամ ԱՄՆ-ում վկայում է, որ ժողովուրդները ատում են այդ ռեժիմին: ԻԻՀ առաջնորդի խոսքերով «Նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակից պետություններնն են ատում են այդ երկրի իշխանություններին ու չեն վստահում նրանց»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է, որ այս ամենի պատճառը ԱՄՆ-ի որոշ պաշտոնյաների, մասնավորապես՝ նախագահի ու պետքարտուղարի գործունեությունն է, որոնք այդ ռեժիմի անորակ, շատախոս, տրամաբանությունից զուրկ և դատարկ հայտարարություններ անող պաշտոնյաներն են: Նա հավելել է. «Իհարկե ատելության պատճառները շատ են և դա գալիս է ԱՄՆ-ի երկարատև քաղաքականությունից, որի ընթացքում այդ երկիրը իրականացրել է սպանդ, հանցագործություններ, տարածել անարդարություն, աջակցել ահաբեկիչներին և հեղինակազուրկ կառավարություններին, անվարան աջակցություն է ցուցաբերել Սիոնիստական ռեժիմին: Իսկ մյուս պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում այդ երկրի իշխանությունների խայտառակ գործողություններն են»:

Այաթոլլահ Խամենեին կարևորելով երկրի հզոր դիմադրությունը բռնի խոսքի նկատմամբ ու կարևորելով ազգային ուժը, հավելել է. «Թշնամին շարունակում է փորձեր անել իր ժողովրդին նվաստացնելու և ազգային վստահությունը խեղաթյուրելու ուղղությամբ, այդուհանդերձ, Աստված այլ բան է  վճռել»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը, կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի գործողությունները համեմատել է արևմտյան երկրներում ձեռնարկված քայլերի հետ և նշել, որ պատվաստանյութի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող հետազոտությունները, հավատքից բխած բարեսիրական հզոր շարժումը, արբանյակի գործարկումը և տեղակայումը երկրի ուղեծրում, Իրանի ժողովրդի շրջանում բարձրացրել է ուժի և հպարտության զգացողությունը:

Այաթոլլահ Խամենեին խոսելով հույս ներշնչող իրականությունների մասին, երիտասարդներին և ուսանողներին հորդորել է բարձր պահել մեծ նպատակների և պահանջատիրության իսկական դրոշը, ներկայացնելով 10 հորդոր, որոնք են՝ պահանջատիրությունը զատել ատելության խոսքից, ստեղծել երկխոսության անհարաժեշտություն, մեծացնել հեղափոխության ճակատը, նոր աջակիցներ հավաքագրելով, ուշադրություն չդարձնել ճաշակի տարբերություններին, հեղափոխության հարցերի շուրջ հեռու մնալ կասկածամիտներից, կարևորել գիտական զարգացումը, ուշադիր լինել երիտասարդների վերաբերյալ թշնամու քայլերին  ու  նաև ներկայացնել երիտասարդ հեղափոխական կառավարության ճիշտ ընկալումը:

 

 

Մեկնաբանություններ