Մայիս 22, 2020 13:38 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ. Ջիհադը պետք է տարածվի պաղեստինյան բոլոր տարածքներում

ԻԻՀ առաջնորդը, կարևորելով բոլոր պաղեստինյան տարածքներում լայնածավալ պայքարը Սիոնիստական ռեժիմի դեմ, նշել է. «Անշուշտ սիոնիզմը երկար կյանք չունի և երիտասարդների հավատքի, կամքի ու պատվախնդրության հիմամբ, արմատախիլ կլինի այս տարածաշրւջանից:

Ուրբաթ օրը, Երուսաղեմի համաշխարհային օրվա կապակցությամբ ունեցած ելույթում, խոսելով այն մասին, որ Պաղեստինի պայքարում իսլամական հեղափոխությունից հետ  նոր էջ է բացվել և ի հայտ է եկել հակասիոնսիտական ճակատ, ԻԻՀ առաջնորդը նշել է, նոր ուժի հավասարակշռությունն այս պայքարում մարտնչողների կողմն է:

Խոսելով ներկա սրբազան ու մեծ ջիհադի մասին, ԻԻՀ առաջնորդը յոթ հորդեր է հղել իսլամ աշխարհին: Դրանք են.

«Չսահմանափակել Պաղեստինի հարցը որպես միայն պաղեստինյան ու արաբական հարց, ապահովել պաղեստինյան բոլոր տարածքների ազատագրումը և բոլոր պաղեստինցիների վերադարձն իրենց հայրենիք, չվստահել բռնատեր արևմտյան  երկրներին ու դրանցից կախված կառույցներին, ինչպես նաև տարածաշրջանի անպատիվ կառավարություններին,  ուշադրություն դարձնել իսլամ աշխարհի պատվախնդիր երիտասարդների   պահանջատիրությանը , պայքարել վնասաբեր իրականության դեմ, պաղեստինյան բոլոր տարածքներում շարունակել ջիհադը և կազմակերպել հանրաքվե, որին կմասնակցեն Պաղեստինում բնակվող բոլոր կրոնների ու ազգությունների ներկայացուցիչները»:

ԻԻՀ առաջնորդը հավելել է, որ իմամ Խոմեյնու կողմից Երուսաղեմի համաշխարհային օրը նշելու առաջարկը խելացի նախաձեռնւթյուն էր, որը բոլոր մուսուլմաններին միավորեց Պաղետսինի ազատագրման համար: Խոսելով այն մասին, որ Երուսաղեմի համաշխարհային օրը բոլոր ժողովուրդների կողմից մեծ ըվդնունելության է  արժանացել, նա հավելել է. «Համաշխարրհային սիոնզիմի քաղաքականությունը կայանում է նրանում, որ իսլամ աշխարհը մոռացության տա Պաղեստինի հարցը: Եվ այս պահին, մեր ամենակարևոր պարտականությունն ասյ դավաճանության դեմ պայքարն է: Եվ անշուշտ, մուսուլման ժողովուրդների պատվախնդրությունը, իքնավստահությունն ու ուշիմությունը թույլ չեն տա մոռացության մատնել այդ հարցը»:

Մեծարելով Երուսաղեմի զոհերի հիշատակը, այաթոլլահ Խամենեին հիշել է շեխ Ահմադ Հոսեյնիին, սեյեդ Աբբաս Մուսավիին, Ֆաթի Շաղաղիին և իսլամի մեծ գեներալ, անմոռանալի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին, իրաքցի մոջահեդ Աբու Մեդի ալ Մուհանդեսին ու Երուսաղեմի այլ նահատակնրին:

Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Պաղեստինի զավթման ողբերգության  և սիոնսիտական քաղցկեղային գեղձի ձևավորման համար առաջին հերթին մեղավոր են արևմտյան պետությունները, որոնք որդեգրեցին սատանայական քաղաքականություն: իսկ այն, ինչը պետք է հնարավորիսն արագ վերանա, Սիոնիստական վարչակարգն է ու սիոնիզմը:

Պիտակ

Մեկնաբանություններ