Մայիս 23, 2020 11:48 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ. Պատժամիջոցներ կիրառող ոճրագործները գնալու են Սադդամի ճանապարհով

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ անմարդկային պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ի ռեժիմն իրանցիների նկատմամբ տնտեսական ահաբեկչություն է իրականացնում:

Հայտարարության մեջ ասվաած է. «Պատժամիջոցներ կիրառող ոճրագործները գնալու են Սադդամի ճանապարհով»:

Խոռամշահրի ազատագրման օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ, նախարարությունը նշել է. «Իրանի ժողովուրդը դիմադրությունը պարտության մատնեց Սադդամի ռեժիմին, որը միջազգային օրենքներ էր խախտում, կատարելով ռազմական հանցագործություններ և ռմբակոծում Իրանի քաղաքներն ու անմեղ մարդկանց»:

Մայիսի 23-ին Իրանի Խոռամշահր քաղաքի ազատագրման օրն է: 1982 թ այս օրն Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ, ԻԻՀ զինված ուժերն ազատագրեցին Խոռամշահր քաղաքը: Այս օրն իրանական օրացուցյում նշվում է որպես դիմադրության, անձնազոհության ու հաղթանակի օր:

Քաղաքն ազատգրվեց «Բեյթ օլ մողադդաս» գործողության ընթացքում, Սադդամի բաասական ռեժիմի բանակի կողմից 578 օր գրավված մնալուց հետո:

 

Մեկնաբանություններ