Մայիս 23, 2020 12:12 Asia/Tehran
  • Ռոհանի. Մայիսի 23-ն իրանցիների դեմ ուղղված համաշխարհային իմպերիալիզմի սադրանքի պարտության օրն է

Նշելով, որ Խոռամշահրի ազատագրման օրը չի կարող մոռացվել, ԻԻՀ նախագահն ասել է. «Մայիսի 23-ն իրանցիների դեմ ուղղված համաշխարհային իմպերիալիզմի սադրանքի պարտության օրն է»:

Մայիսի 23-ին Իրանի Խոռամշահր քաղաքի ազատագրման օրն է: 1982 թ այս օրն Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ, ԻԻՀ զինված ուժերն ազատագրեցին Խոռամշահր քաղաքը: Այս օրն իրանական օրացուցյում նշվում է որպես դիմադրության, անձնազոհության ու հաղթանակի օր:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, շնորհավորելով Խոռամշահրի ազատագրման տարեդարձի կապակցությամբ, Հասան Ռոհանին նշել է. «Այս օրն Իրանի ժողովուրդն ապացուցեց, որ եթե անգամ գերտերությունները միավորվեն ու տարածաշրջանի որոշ երկրներ տրամադրեն ամենաարդիական զենքերը, իրանցիների կամքը միևնույն է կհաղթի թշնամուն»:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին, Ռոհանին նշել է, որ այդ կապակցությամբ, Իրանն անցել է երեք փուլ ՝ «հիվանդության հայտնաբերում», «կորոնավիրուսի վտանգավոր վիճակ» և «խելացի սոցիալական հեռավորություն», իսկ հիմա մուտք է գործել մտել չորրորդ՝ «վիրուսի զսպման» փուլ:

Պիտակ

Մեկնաբանություններ