Մայիս 24, 2020 09:14 Asia/Tehran
  • Այսօր Իրանում նշվում է Ֆեթրի տոնը

Իրանի իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի գրասենյակը շնորհավորական ուղերձ է հրապարակել Ֆեթրի տոնի կապակցությամբ:

Միևնույն ժամանակ,  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շաբաթ օրը, առանձին ուղերձներով, Ֆեթրի տոնի շնորհավորել է իսլամական երկրների, կառավարությունների և մահմեդական պետությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ գիտնականների և փորձագետների օգնությամբ, աշխարհը կկարողանա հաղթահարել այսօր մարդկության առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները, այդ թվում նաև կորոնավիրուսը և աշխարհում խաղաղություն նու անվտանգություն կհաստատվի: 

Ֆեթրը Ռամազան ծոմապահության ամսի ավարտը նշանավորող տոնն է: Ֆեթրի տոնը անմիջապես հաջորդում է իսլամական լուսնային օրացույցի 9-րդ ամսի՝ Ռամազանի մեկամսյա ծոմապահությանը: Այս տոնը հանդիսավորությամբ նշվում է լուսնային օրացույցի տասներորդ՝ Շավալ ամսի առաջին օրը: Իսլամական երկրներում մեծ նշանակություն է տրվել այս տոնին և սովորաբար պետական արձակուրդ է հայտարարված տոնի առիթով: Այս օրը ծոմ պահելը «հարամ» է : Այս օրը տեղի է ունենում տոնի աղոթքի հատուկ արարողությունը:

Իրանի ռադիոհեռոըստատեսությունն աշխարհի բոլոր մուսուլմաններին  շնորհավորում է Ֆեթրի տոնի կապակցությամբ:

Մեկնաբանություններ