Մայիս 31, 2020 17:32 Asia/Tehran
  • Հայ ակտիվիստը նշանակվել է կրոնական փոքրամասնությունների հարցերով Թեհրանի կուսակալի խորհրդականի պաշտոնում

Թեհրանի Հայոց թեմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Թեհրանի նահանգապետի տեղակալ Իսա Ֆարհադին հրամանագիր է ստորագրել հայ ակտիվիստ Արբի Թեյմուրյանին կրոնական փոքրամասնությունների հարցերով Թեհրանի կուսակալի խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին:

Թեյմուրյանին ուղղված հրամանագրում ասված է.«Հաշվի առնելով կրոնական փոքրամասնություններին վերաբերող հարցերում Ձեր հանձառությունը և փորձը, Թեհրանի կուսակալության քաղաքական ու հասարակական հարցերով տեղակալի առաջարկությամբ դուք նշանակվում եք կրոնական փոքրամասնությունների հարցերով իմ խորհրդականի պաշտոնում: 

Հուսով եմ, որ ամենակարող Աստծո օգնությամբ, կանոնների ու կանոնակարգերի համաձայն,  Ձեր ամբողջ ուժն ու հնարավորությունը կծառայեցնեք  Թեհրանում ապրող կրոնական փոքրամասնությունների սիրելի հայրենակիցներին: Ձեզ մաղթում եմ հաջողություն»:

Հատկանշական է, որ Իրանի իսլամական հանրապետության Սահմանադրության  համաձայն, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունեն քաղաքացիական լիարժեք իրավունքներ:

Մեկնաբանություններ