Հունիս 01, 2020 16:32 Asia/Tehran
  • Մուսավի. Այլ երկրներում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաները խաթարում են միջազգային անվտանգությունը

Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել մարդկության առողջությունը և հանգեցնել կենսաբանական զենքի արտադրության:

Նա ասել է. «Տարբեր երկրների կողմից իրենց տարածքներում լաբորատորիաներ հիմնելու և հետազոտություններ իրականացնելու համար ԱՄՆ-ին տրված թույլտվությունը կարող է ենթահող ստեղծել  ահաբեկչական կենսաբանական հարձակումների համարմ, ինչը կսպառնա համաշխարհային անվտանգությանը»:

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, շեշտելով, որ ցանկացած տեսակի, այդ թվում նաև պաշտպանական զենքի առևտուրն Իրանի անվիճելի իրավունքն է, Մուսավին հավելել է, որ շուկայում առկա խնդիրները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Իրանի համար: Նրա խոսքերով. «Իրանի համար նշանակություն չունի առևտրի կողմը Ռուսաստանն է, Չինաստանը, թե՝ հարևան կամ հեռավոր երկիր»:

Անդրադառնալով Իրանի հետ միջուկային համագործակցուևթյան համար նախատեսված արտոնությունների չեղարկմանը, Մուսավին նշել է. «Իրանի միջուկային գործունեությունն ինչպես ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց առաջ, այնպես էլ հետո, շարունակվում է նույն  տեմպով»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Եթե պատժամիջոցներն ազդեն Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեության վրա, Թեհրանն ավելի կոշտ արձագանք կտա: Երկրները, որ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցում են Իրանի հետ, ավելի կոշտ կարձագանքեն ԱՄՆ-ի քայլերին»:

Պիտակ

Մեկնաբանություններ