Հունիս 02, 2020 08:16 Asia/Tehran
  • ԻԻՀ կառավարության խոսնակ. Իրանի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներն ապարդյուն են

Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունները չեն կարող ազդել Թեհրանի կամքի վրա ՝ շարունակելու և խորացնելու առևտրային հարաբերությունները այլ երկրների հետ: Նա հավելել է, որ Իրանի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներն ապարդյուն են

Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, անդրադառնալով իրանական նավերի ժամանմանը Վենեսուելա, Ալի Ռաբիին հայտարարել է. «Իրանական նավթատարների ներկայությունը Վենեսուելայի ջրերում, ևս մեկ անգամ պարտության մատնեց ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը, այդ երկրի համար չթողնելով այլընտրանք, քան ընդունելու իր պարտությունը»:

Անդրադառնալով ԻՀՊԿ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքին, Ռաբիին ասել է. «Հակառակ ԱՄՆ-ի, Իրանը չի խառնվում այլ երկրների ներքին գործերին, սակայն մտահոգված է այդ երկրում տարածված ռասայական խտրության կապակցությամբ»:

Նշելով, որ վերջին իրադարձություններից հետո ԱՄՆ-ը չի կարող խոսել մեկ այլ երկրում մարդու իրավունքների վերաբերյալ  Ռաբիին հավելել է. «Աշխարհն ապակայունացնելուն ուղղված քայլերի փոխարեն, ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի ներքին կառուցվածքային բարեփոխումներին և սոցիալական հարաբերությունների վերաձևավորման ը, զերծ մնալով ռասիզմից»:

Մեկնաբանություններ