Հունիս 02, 2020 11:41 Asia/Tehran
  • Իրանցի գիտնական Սիրուս Ասգյարին ազատ է արձակվել

Երեքշաբթի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ինստագրամում տեղեկացրել է, որ իրանցի գիտնական Սիրուս Ասգյարին ազատ է արձակվել և ԱՄՆ-ից Իրան է վերադառնում:

59-ամյա իրանցի գիտնական Սիրուս Ասգարին ձերբակալվել էր 2019-ի նոյեմբերին՝ Օհայո Համալսարանում առևտրային գաղտնիքները գողանալու  մեղադրանքով:  Ասգյարին արդարացվել է, սակայն վիզան անվավեր ճանաչվելու պատճառով կալանավորվել է ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային գործակալության կողմից:

Պիտակ

Մեկնաբանություններ