Հունիս 03, 2020 19:15 Asia/Tehran
  • Իրանի էներգետիկայի նախարարն այցելել է Իրաք՝ տնտեսական հարաբերություններն ամրապնդելու նպատակով

Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի էներգետիկայի նախարարը կարևորել է երկու երկրի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը:

Բաղդադում Իրաքի էլեկտրաէներգիայի նախարար Մաջեդ Հանթուշի հետ հանդիպման ժամանակ, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հույս է հայտնել, որ այսօր իրաքցի պատասխանատուների հետ բանակցություններում կարդյունավորվեն  Իրաքի հետ ձեռք բերված նախկին համաձայնությունների և էլեկտրաարդյունաբերության ոլորտում համագործակցելու Իրանի եռամյա ծրագրի քննարկումները:

Հանդիպումից հետո, Արդաքանյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:

Հանդիպման ժամանակ Իրաքի նախագահը կարևորել է երկու երկրների համատեղ ջանքերի գործադրումը՝ տարածաշրջանի բարդ պայմաններին դիմակայելու և խաղաղություն ու անվտանգություն հաստատելու համար:

ԻԻՀ էներգետիկայի նախարարը ևս այդ հանդիպման ժամանակ նշելով, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում համագործակցել Իրաքի հետ, ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը ցանկանում է էներգետիկ էլեկտրացանցերի ընդլայնման ոլորտում համագործակցել Իրաքի հետ»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ