Հունիս 05, 2020 16:59 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Սիրիայի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի սահմանած պատժամիջոցների ավելացումը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Սիրիայի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի սահմանած պատժամիջոցների ավելացումը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին Սիրիայի ժողովրդի դեմ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պատժամիջոցների ավելացումը համարել է անօրինական և մարդասիրական սկզբունքներին հակասող քայլ: Նա ասել է. «Այս պատժամիջոցների բացասական հետևանքներն ու վնասները մեծ մասամբ կրելու են Սիրիայի սովորական քաղաքացիները»:

Նշելով, որ պատժամիջոցների կիրառումը մարդկային իրավունքների համար լուրջ վտանգ համարվող ամարդկային միջոց է, Մուսավին շեշտել է.«ԻԻՀ-ն իր աջակցությունն է հայտնում Սիրիայի կառավարությանն ու այդ երկրի դիմացկուն ժողովրդին և կոչ է անում չեղարկել այդ երկրի դեմ սահմանբած բոլոր պատժամիջոցները, որպեսզի իրենց նախնական կարիքները հոգալուց բացի նրանք կարողանան միջազգային հանրության օգնությամբ վերակառուցել Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով ավերված ենթակառույցները»:

Պիտակ

Մեկնաբանություններ