Հունիս 05, 2020 19:26 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. «Ֆրանսիայի պաշտոնյաները պետք է  դադարեն միջամտել  Իրանի ներքին հարցերին»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը Ֆրանսիայի պաշտոնատարներին կոչ է արել վերջ տալ Իրանի ներքին հարցերին իրենց միջամտություներին:

Ուրբաթ օրը, արձագանքելով ֆրանսահպատակ իրանցի Ֆարիբա Էդալաթխահի մասին Ֆրանսիայի պաշտոնատարների միջամտողական  հայտարարություններին, Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է. «Ինչպես բազմիցս ասվել է, Իրանի այս քաղաքացու գործը պետք է քննվի դատարանում»:

Մուսավին հավելել է. «Էդալաթխահը դատապարտվել է գործած հանցաքի համապատասխան»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Քաղաքական ճնշումները և քարոզչական արշավների անցկացումը անշուշտ չեն կարող խափանել դատավճռի գործադրմանը»:

Ուրբաթ օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդես էր եկել Էդալաթխահի անհապաղ ազատ արձակման կոչով:

Ֆարիբա Էդալաթխահը հեղափոխության դատարանի 15-րդ մասնաճյուղի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Վճռի հաստատման դեպքում, նա կալանքի տակ կմնա 5 տարի:

Պիտակ

Մեկնաբանություններ