Հունիս 29, 2020 17:14 Asia/Tehran
  • Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 186 հազար մարդ

Իրանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ երկու հազար նոր դեպք: 186 հազար 180 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը:

Հայտարարելով, որ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 225 հազար 205-ի, Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 162 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 10 հազար 670-ի»:

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է շուրջ 10 միլիոն 270 հազարի, որոնցից առնվազն 505 հազարը  մահացել է։

Մեկնաբանություններ