Հուլիս 03, 2020 09:22 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար, պատժամիջոցները պետք է չեղարկվեն

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչն ընդգծել է միակողմանի պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը, հավելելով, որ դրանք թուլացնում են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ երկրների պայքարը:

Հուլիսի 3-ին, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները քննարկելու նպատակով կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է, որ Սիրիայի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների և սաուդյան կոալիցիայի կողմից Եմենի նավահանգիստների և օդանավակայանների պաշարման արդյունքում, այդ երկրներում կորոնավիրուսի հետևանքներն ավելի մեծ ծավալների են հասել:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հավելել է, որ Իրանը, որպես կորոնավիրուսից տուժած և ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված երկիր, քաջատեղյակ է, թե ինչպես և ինչ չափով են բժշկական սարքավորումների և դեղերի ներմուծումը խոչընդոտող այդ պատժամիջոցները, թուլացնում կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների կարողությունները: 

Նա հավելել է, որ պատժամիջոցներն ամենից շատ վնասում են տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց, դրանք որակելով որպես անօրինական, անմարդկային ու անբարոյական:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ կորոնավիրուսն ամբողջ մարդկության ընդհանուր թշնամին է, և դրա դեմ պայքարի միակ ճանապարհը  գլոբալ համագործակցությունն է:

Հարկ է նշել, որ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցները խոչընդոտում են բժշկական սարքավորումների ու դեղորայքի ձեռքբերմանը:

Մեկնաբանություններ