Հուլիս 04, 2020 18:49 Asia/Tehran
  • Գեներալ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի մեծագույն նվերն էր թաքֆիրական ահաբեկչությանը

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի մեծագույն նվերն էր թաքֆիրական ահաբեկչական խմբավորմանն ու նրա հովանավորներին»:

Շաբաթ օրը Թեհրանում գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանության գործի քաղաքական ու իրավական հետապնդման հարցով կայացած նիստում, Ալի Շամխանին ընդգծել է.«Աշխարհի ժողովուրդները պետք շնորհակալ լինեն ահաբեկչության դեմ իրական պայքարի առաջնորդների ջանքերի ու զոհաբերությունների համար, քանի որ նրանք կանխել են աշխարհի հեռավոր կետերում ահաբեչական թաքֆիրական գործողությունների տարածումը»:

Թեհրանի դատախազ Ալի Ալ-Ղասի Մեհրը հունիսի 29-ին հայտարարել է.«Գեներալ Սուլեյմանիի սպանության մեջ  ներգրավված 37 անձանց, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալման հրաման է արձակվել և այդ մասին տեղեկուըթյունը տրամադրվել է Ինտերպոլին»:

ԱՄՆ-ն 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքում սպանեց գեներալ Սուլեյմանիին ու նրա զինակիցներին: 

Մեկնաբանություններ