Հուլիս 10, 2020 12:29 Asia/Tehran
  • Իրանի ռազմական ուժերը որևէ մեկին թույլ չեն տա ներխուժել երկրի տարածք

Անդրադառնալով իսլամական հեղափոխության հետ բռնապետական երկրների 40-ամյա թշնամությանը, ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասել է. «Իրանի ԶՈՒ-ը կատարյալ պատրաստվածությամբ, որևէ մեկին թույլ չեն տա ներխուժել երկրի տարածք»:

Գեներալ Ազիզ Նասիրզադեն ասել է.«Իրանի զինված ուժերը որպես երկրի անվտանգության պաշտպաններ ամենայն հզորությամբ ներկա են Պարսից Ծոցի տարածաշրջանում»:

Նա նշել է, որ ԻԻՀ  տարածաշրջանում պահպանում է խաղաղությունը և Իրանի ԶՈՒ-երը բարձր պատրաստվածության շնորհիվ, թույլ չեն տա, որպեսզի որևէ ոտնձգություն տեղի ունենա երկրի դեմ:

«Իրանի ժողովուրդը դիմակայում է սպառնալիքներին ու շրջափակումներին, ինչը հանդիսացել է ԻԻՀ հետ բռնապետական երկրների թշնամության պատճառը»,- ասել է ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը:

Մեկնաբանություններ