Հուլիս 11, 2020 17:41 Asia/Tehran
  • Իրանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 218 հազար մարդ

Իրանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մոտ երկու հազար նոր դեպք: Առողջացել է ավելի քան 218 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը:

Հայտարարելով, որ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 255 հազար 117-ի, Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 188 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 12 հազար 635-ի»:

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է ավելի քան 12 միլիոն 650 հազարի, որոնցից մոտ 563 հազարը  մահացել է։ 

Մեկնաբանություններ