Հուլիս 11, 2020 18:58 Asia/Tehran
  • Իրանը դեմ է Քմիական զենքի արգելման կազմակերպության հակասիրիական որոշմանը

Նիդեռլանդներում քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԻԻՀ դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը կազմակերպության հակաիրիական որոշումը անվանել է անհավասարակշիռ, քաղաքական դրդապատճառներով և անընդունելի քայլ:

Ալիռեզա Քազեմի Աբադին, քննադատլով  քիմիական զենքի արգելման կազմակերպության հետազոտական ​​խմբի կողմնակալ և անիրատեսական զեկույցը, այն համարել է քաղաքականացված և պառակտիչ քայլ: Նա նշել է, որ այս որոշումն անտեսում  է Սիրիայի ջանքերը՝ համագործակցելու Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ:

Ի պատասխան  Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Իրանի դիրքորոշման վերաբերյալ ԱՄՆ դեսպանի քննադատության,  Քազեմի Աբադին ասել է.«1980-ականներին Իրանի քաղաքացիների դեմ Սադդամ Հուսեյնի բռնապետական ռեժիմի համար քիմիական զենք և զինամթերք տրամադրած երկրներից շատերն այժմ գտնվում են այն երկրների շարքում, որոնք սատարում են հակաիրիական այս որոշումը»:

Պիտակ

Մեկնաբանություններ