Հուլիս 20, 2020 18:05 Asia/Tehran
  • Մուսավի. «Սիրիայի խորհրդարանական ընտրությունները դրական քայլ են  խաղաղության և կայունության ուղղությամբ»

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դրական քայլ կլինեն այդ երկրի խաղաղության, կայունության և սիրիական-սիրիական ձևաչափով քաղաքական երկխոսության առաջընթացի ուղղությամբ:

Սեյեդ Աբբաս Մուսավին գոհունակություն հայտնելով Սիրիայի խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ ասել է.«Այս ընտրությունները կայացել են այն դեպքում,երբ Սիրիայի ժողովուրդը  մեծ տառապանք է կրել ահաբեկչական խմբավորումների գործողությունների պարտադրած  բախումների ու ավերածությունների, օտարերկրյա զավթիչ ուժերի ներկայության ու միակողմանի բռնի պատժամիջոցների  պատճառով»: 

Մուսավին շեշտել է.« Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունները դրական քայլ կլինեն այդ երկրի խաղաղության, կայունության, սիրիական-սիրիական ձևաչափով քաղաքական երկխոսության  առաջընթացի և ժողովրդի տառապանքների մեղմացման ուղղությամբ»:

Սիրիայում 2012 թվականին Սահմանադրական  Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ անցկացված հանրաքվեից հետո, երրորդ անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում: 250-տեղանոց խորհրդարան ընտրվելու համար առաջադրվել է 1656 թեկնածու:Ընտրությունները տեղի են ունեցել 14 նահանգում:

Պիտակ

Մեկնաբանություններ