Օգոստոս 05, 2020 17:28 Asia/Tehran
  • Իրանի և Լիբանանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. Թեհրանը պատրաստ է  օգնություն ցուցաբերել Լիբանանին

Լիբանանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին հիմնական ու հրատապ կարիքների, ենթակառուցվածքների և հատկապես մարդասիրական ոլորտներում:

Լիբանանի ԱԳ նախարար Շարբել Վեհբեի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ցավակցություն է հայտնել այդ երկրի ժողովրդին ու կառավարությանը, Բեյրութի նավահանգստում  գտնվող պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Նշելով,որ Իրանի իսլամական հանրապետությունը Լիբանանի ժողովրդի ու կառավարության կողքին է, Զարիֆն ասել է.«Թեհրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել իր եղբայր ու բարեկամ Լիբանանին»:

ԻԻՀ նախագահը, ցավակցելով Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքով մի խումբ լիբանանցիների զոհվելու և մեծ թվով ուրիշների վիրավորվելու կապակցությամբ, հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մարդասիրական և բժշկական օգնություն ուղարկել Լիբանան:

Լիբանանի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, 4000 հոգի՝ վիրավորվել:

Վնասի մասշտաբները դեռ պարզ չեն, և հետաքննությունը շարունակվում է:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ