Օգոստոս 05, 2020 18:47 Asia/Tehran
  •   ԻԻՀ մեծարգո առաջնորդը համաձայնել է ներում շնորհել մեծ թվով դատապարտյալների կամ մեղմել նրանց պատիժը

Ղուրբան և Ղադիր Խոմ բարեբաստիկ տոների առիթով, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին համաձայնել է ներում շնորհել 2 հազար 135 դատապարտյալների կամ մեղմել նրանց պատժի չափը:

Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին այս տոների առիթով  Իրանի առաջնորդին  է ներկայացրել  2135  դատապարտյալներին ներում շնորհելու կամ նրանց պատիժը մեղմելու առաջարկը, որը հաստատվել է Այաթոլլահ Խամենեիի կողմից և Սահմանադրության 110-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն,   գործադրման կհանձնվի:

2020 թվականի օգոստոսի 8-ին (Լուսնային հիջրեթի 1441 թվականի Զի Ալ-հաջջա ամսի 18-ին) նշվում է մուսուլմանների մեծ տոներից մեկը՝ Ղադիր Խոմի տոնը: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Մեկնաբանություններ