Օգոստոս 06, 2020 17:36 Asia/Tehran
  • Ռոհանի. Լիբանանի ժողովուրդը համբերատարությամբ և համերաշխությամբ կանցնի այս դժվարին պատահարից

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ ունեցած հեռախոսազրույցում, ցավակցություն հայտնելով Լիբանանի կառավարությանը և ժողովրդին, ասել է. «Բեյրութի նավահանգստի պայթյունը ցավ պատճառեց իրանցիներին և Իրանի ժողովուրդը կիսում է լիբանանցիների ցավը»:

Ռոհանին հավելել է. «Արտաքին գործերի և առողջապահության նախարարներին, ինչպես նաև Իրանի Կարմիր մահիկի նախագահին հանձնարարվել է կապ պահել  Լիբանանի պաշտոնյաների հետ և և մեր բարեկամական և եղբայրական Լիբանանի ժողովրդին ցուցաբերել անհրաժեշտ  օգնություն»:

Լիբանանի նախագահ Միշել Աունը հեռախոսազրույցի ընթացքում ասել է. «Լիբանանի կառավարությունն ու ժողովուրդը միշտ երախտապարտ են Իրանի ժողովրդի և կառավարության ուշադրության և սիրո համար»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ