Օգոստոս 06, 2020 17:52 Asia/Tehran
  • Այս տարի Իրանում տեղի կունենա 17 նավթաքիմիական նախագծերի շնորհանդեսը

ԻԻՀ նախագահն ասել է, որ այս տարի Իրանում կբացվի 17 նավթաքիմիական նախագիծ: Նա հավելել է, որի մինչ օրս բացվել է չորս նախագիծ և 13 նախագիծ կմեկնարկի մինչև այս տարեվերջ:

Հինգշաբթի օրը,  Բուշերի և Լորեստանի նահանգներում երեք խոշոր նավթաքիմիական նախագծերի բացման արարողության ժամանակ, Ռոհանին  ասել է, որ այս ծանր օրերին թշնամիների ճնշումը երկրի վրա շատ ծանր է, հավելելով. «Կորոնավիրուսի կողքին մենք ունենք պատժամիջոցներ և թշնամիներ, որոնք ցանկանում են հուսահատեցնել մարդկանց արտասահմանյան լրատվամիջոցների միջոցով: Սակայն, մենք ունեք հույս, վստահություն, հավատ, ջանք, միասնություն և ներդաշնակություն»:

Այս նախագծերն իրականացվում են այն դեպքում, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի պետրոքիմիական արդյունաբերության դեմ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ