Օգոստոս 06, 2020 18:35 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի և Իսրայելի միջուկային զենքերը սպառնում են մեր տարածաշրջանին

Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի կողմից Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության տարեդարձի կապակցույամբ ելույթում, Իրանի արտգործնախարարը կոչ է արել վերջ տալ աշխարհի միջուկային մղձավանջին:

Հինգշաբթի օրը, Հիրոսիմայի վրա ԱՄՆ միջուկային հարձակման 75-ամյակի կապակցությամբ  Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերում գրել է.«75 տարի առաջ այս օրը Միացյալ Նահանգները առաջին անգամ միջուկային զենք կիրառեց անմեղ ժողովուրդի դեմ»:

Նշելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում միջուկային զենքի խոշորագույն կրողներից մեկն է,  Զարիֆն հավելել է. «Այսօր Միացյալ Նահանգների և Իսրայելի միջուկային զենքերը սպառնում են մեր տարածաշրջանին»:

Իրանի արտգործնախարարը կոչ է արել աշխարհին դադարեցնել միջուկային զենքի արտադրությունն ու կուտակումը:

Նա նշել է է, որ վաղուց արդեն ավարտվել է  միջուկային զենքով դիմացինին ոչնչացնելու սպառնալիքի թնջուկը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ