Օգոստոս 10, 2020 18:50 Asia/Tehran
  • Իրանի և Ադրբեջանի աշխատանքի նախարարները խորհրդակցել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ

Իրանի և Ադրբեջանի աշխատանքի նախարարներ Մոհամմադ Շարիաթմադարին և Սահիլ Բաբաևը տեսակապի միջոցով քննարկել են երկու երկրի համագործակցության ընդլայնման ուղիները:

Նշելով, որ կազմվել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզը՝ Մոհամմադ Շարիաթմադարին  հավելել է. «Թեհրանը պատրաստ է շարունակել տարբեր մակարդակներում տեսակետներ փոխանակել և համատեղ համագործակցության վերաբերյալ խորհրդակցություններ վարել»:

«Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակությունների ժամանակ Իրանի ու Ադրբեջանի սահմանների բաց լինելը վկայում է երկու երկրների բարեկամության մասին»,- ասել է Շարիաթմադարին հավելելով՝«Այս պայմաններում Թեհրանն ու Բաքուն իրենց սահմանները բացել են  ցամաքային, երկաթուղային և ծովային փոխադրամիջոցների առաջ, ինչը քաղաքական կամքի լավ նշան է երկկողմ համագործակցությունը շարունակելու համար»:

Ադրբեջանի աշխատանքի նախարար Սահիլ Բաբաևը  ասել է, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերություններն ընդլայնվել են համատեղ ներդրումների  և արտադրության շրջանակում:

«Ադրբեջանն ու Իրանը, բացի ընդհանուր սահման ունենալուց, շատ ընդհանրություններ ունեն պատմության և երաժշտության ոլորտում»,- հավելել է Ադրբեջանի աշխատանքի նախարարը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ