Օգոստոս 10, 2020 19:39 Asia/Tehran
  • Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի  զոհերի հիշատակին

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի զոհերի հոգիների խաղաղության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նահատակվածների հոգիների խաղաղության համար օգոստոսի 9-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան հատուկ արարողություն»,- նշված է հայտարարության մեջ:

Արարողությանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ