Օգոստոս 10, 2020 19:49 Asia/Tehran
  • Թախթ Ռավանչի. «Անվտանգության խորհուրդը պետք է հերթական անգամ  մերժի ԱՄՆ-ի միակողմանիությունը»

Արձագանքելով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի բանաձևին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչն ասել է. «Անվտանգության խորհուրդը պետք է հերթական անգամ մերժի ԱՄՆ-ի միակողմանիությունն ու զոռբայությունը»:

Մաջիդ  Թախթռավանչին երկուշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԱՄՆ-ն Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ  իր անօրինական բանաձևի նկատմամբ աջակցություն ստանալու համար փորձում է իրանաֆոբիա տարածել: Հակաիրանական բանաձևը խախտում է Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը»:

Նա ընդգծել է.«Խորհուրդը պետք է կրկին մերժի զոռբայությունն ու միակողմանիությունը,  ինչպես դա արեց, երբ Միացյալ Նահանգները ներկայացրեց բանաձևը»:

Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը, որը նշանակում է պատերազմ հայտարարել Իրանի դեմ, նախատեսվում է առաջիկա 24 ժամերի ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդին և անդամները կունենան 24 ժամ  ժամանակ իրենց կարծիքը էլեկտրոնային փոստով փոխանցելու համար:

Ռուսաստանը և Չինաստանը բազմիցս հայտարարել են, որ դեմ են այդ բանաձևին, քանի որ այն հակասում է Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ