Օգոստոս 12, 2020 17:27 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ն իրավական առումով ձգանի մեխանզիմը գործադրելու իրավասություն չունի»

Նշելով,որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը ձայներ չի շահելու, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Միացյալ Նահանգներն իրավական առումով ձգանի մեխանիզմը օգտագործելու իրավասություն չունի»:

Ձգանի մեխանիզմը սահմանվել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում, և  կարող է վերականգնել Իրանի պատժամիջոցները:

Չորեքշաբթի օրը, լրագրողների հետ ճեպազրույցում, նշելով, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն  Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու հարցով նիստ գումարի, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Ամերիկացիները քաջ գիտակցում են, որ իրենց բանաձևը չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը: Նյու Յորքում արված մի շարք կանխատեսումների համաձայն, բանաձևի օգտին կարող են քվեարկել ընդամենը մեկ-երկու երկիր»:

Նշելով, որ ամերիկացիները հայտարարել են, որ բանաձևի ձախողումից հետո իրենք կգործադրեն ձգանի մեխանիզմը, Զարիֆը հավելել է.«Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը պարզ է, Վաշինգտոնի երեք եվրոպացի դաշնակիցներ Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան ևս ՄԱԿ-ի ԱԽ-ի նախկին նիստում հստակորեն հայտարարել են, որ ԱՄՆ-ն չի կարող գործադրել այդ մեխանիզմը»:

«ԱՄՆ-ի բանաձևն անօրինական է: Ամերիկացիները ցանկանում են ՄԱԿ-ի ԱԽ-ի մեխանզիմն օգտագործել այդ խորհուրդը ոչնչացնելու համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:

Այն հայտարարության մասին, որ առաջիկա օրերին Գերմանիայի ու Բրիտանիայի առաջարկությամբ կչեղարկվեն Իրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցների մի մասը, Զարիֆն ասել է.«Իրանը չի ընդունելու ՀԳՀԾ-ի փոփոխմանն ուղղված  որևէ նախագիծ»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ