Օգոստոս 12, 2020 19:26 Asia/Tehran
  • Ռոհանի. Եվրոպան չպետք է ազդվի Միացյալ Նահանգներից

Իրանի նախագահը Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում նշելով, որ ԱՄՆ-ը միշտ փորձել է տապալել ՀԳՀԾ-ն: Նա ասել է.«Եվրոպան չպետք է ազդվի Միացյալ Նահանգներից և ընկնի այդ երկրի ծուղակի մեջ»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ  հեռախոսազրույցում շեշտելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, Իրանի զենքի էմբարգոն լրանում է  հոկտեմբերի 18-ին, հավելել է.«Բանաձևը, որն ամերիկացիները առաջարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտում է, և բոլոր երկրները, հատկապես 4 + 1-ը, պետք է դեմ լինեն դրան»:

Ռոհանին հիշեցրել է. «Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը հեռացել է ՀԳՀԾ-ից, իրավունք չունի օգտագործել այդ համաձայնության մեխանիզմը:

Իրանի նախագահն անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում  Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում Միացյալ Նահանգների անօրինական գործողություններին, ընդգծել է եվրոպական գործողությունների անհրաժեշտությունը Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացման և Covid 19-ի դեմ պայքարում համագործակցելու գործում:

Ընդգծելով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, Ֆրանսիայի նախագահն ասել է. «Ֆրանսիայի տեսակետը ԱՄՆ-ի հետ Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ բոլորովին այլ է, և այդ մասին  ասվել է ԱՄՆ-ին»:

Մակրոնը հավելել է.«Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում Իրանի հետ եվրոպական ֆինանսական համակարգը ակտիվացնելու համար»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ