Սեպտեմբեր 06, 2020 16:42 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, նշելով, որ միջուկային գործարքի որոշ անդամների անփութությունն իրանցիների հիշողությունից չի ջնջվի, հավելել է. «Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա ի ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները»:

«Իրանի ժողովուրդը վատ է տրամադրված Միացյալ Նահանգների նկատմամբ` Վածինգտոնի միակողմանի, ճնշող և ապօրինի պատժամիջոցների պատճառով », - կիրակի օրը Թեհրանում Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ հանդիպման ժամանակ ասելէ  ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

Նա նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքը բոլոր երկրների հետ համագործակցությունն է, հավելելով. «Թեհրանը դեմ է ցանկացած գերակայության, իսկ ամերիկացիների հետ չբանակցելու պատճառը նրանց հեգեմոն քաղաքականությունն է»:

Իրանի խորհրդարանի նախագահը, նշելով, որ անկախ ԵվրոպանԹեհրանի հետ սահուն հարաբերություններ հաստատելու ներուժ ունի, հավելել է. «Եվրոպան չպետք է ենթարկվի ԱՄՆ քաղաքականության ազդեցությանը,  քանի որ Վաշինգտոնի գործողությունները արևմտյան Ասիայի տարածաշրջանում անկայունություն և անապահովություն են առաջացրել»:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը հանդիպման ժամանակ ասել է, որ այսօր Իրանը տառապում է  պատժամիջոցների պատճառով առաջացած տնտեսական խնդիրներից, հավելելով, որ վերջերս Իրանի և Շվեյցարիայի միջև գործարկված ֆինանսական ուղին օգնում է Թեհրանի եկամուտների հոսքին, հատկապես սննդի և դեղորայքի ոլորտում, սակայն այն պետք է ընդլայնվի:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ