Սեպտեմբեր 08, 2020 09:02 Asia/Tehran
  • Իրանի և Շվեյցարիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները

Իրանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների վերջին զարգացումները, ներառյալ Սիրիային, Եմենին, Թեհրանի և Բեռնի միջև առևտրային կապերին և շվեյցարական ֆինանսական ալիքին վերաբերող հարցեր:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը, երկուշաբթի օրը  Թեհրանում  քննարկել են ԱՄՆ պատժամիջոցներն ու թշնամական քաղաքականությունը` ուղղված Իրանի բնականոն քաղաքական հարաբերությունների և  տնտեսության դեմ:

Հանդիպման ընթացքում  Զարիֆը գոհունակություն է հայտնել Իրանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները խթանելուն ուղղված երկու երկրների ջանքերը, ընդգծելով, որ բնակակոն արտաքին առևտրին վերադարձն Իրանի կարևորագույն գերակայությունն է:

 Անդրադառնալով Բեռնի ու Թեհրանի պատմական հարաբերություններին,  Շվեյցարիայի արտգործնախարարն ընդգծել է այդ երկրի հավատարմությունը ՀԳՀԾ-ին և կարևորել Թեհրանի հետ  հարաբերությունների ընդլայնումը բոլոր ոլորտներում:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ