Սեպտեմբեր 17, 2020 13:39 Asia/Tehran
  • Իրանցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Իրանում Հայաստանի դեսպանատան առջև

Բողոքելով Հայաստանի կողմից Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշման դեմ, մի խումբ իրանցի ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի դեսպանատան առջև:

Հինգշաբթի օրը, հնչեցնելով «Հայաստանը անշուշտ կզղջա Սիոնիստական ռեժիմում դեսպանատուն բացելու քայլի համար» և «Իսրայելի հետ համագործակցելու գինը ծանր է լինելու» կարգախոսները, բողոքող ուսանողները իրենց բողոքն են հայտնել Հայաստանի կառավարության որոշման դեմ: 

Հանրահավաքի մասնակիցները, հանդես գալով մի բանաձևով, իրենց աջակցությունն են հայտնել «Պաղեստինի գաղափարախոսության ու ԻԻՀ-ի անվտանգության պահպանման նկատմամբ: Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են.«Այս տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ներկայությունը ոչ միայն չի նպաստելու Կովկասի ճգնաժամերի նվազեցմանը, այլև խթանելու է սխալ մրցակցությունները և բարդացնի այնպիսի հարցերի լուծումն, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը:

Մենք ուսանողներս Հայաստանի դեսպանատան առջև հայտարարում ենք, որ Հայաստանը պետք է վերանայի իր որոշումը և հետ կանչի օկուպացված տարածքներում նշանակված դեսպանին:

Մեկնաբանություններ