Սեպտեմբեր 17, 2020 18:12 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Իրանը ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների շարքում ունի ամենաթափանցիկ միջուկային ծրագիրը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը և մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի համաշխարհային ստուգումների 22 տոկոսն անցկացվել են Իրանում: Նա ասել է «Իրանը ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների շրջանում ունի ամենաթափանցիկ խաղաղ միջուկային ծրագիրը»:

Բացատրելով Իրանի դիրքորոշումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր տնօրենի երաշխիքների զեկույցի վերաբերյալ, ًՔազեմ Ղարիբաբադին հինգշաբթի օրը Կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստում ասել է. «Իրանը կամավոր ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի դիմումը` ուղղված երաշխիքների հնարավոր խնդիրների լուծմանը»:

Նա նշել է, որ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակը հեշտությամբ ձեռք չի բերվել և չպետք է թույլ տալ որոշ երկրների իքաղաքական շահերից ելնելով խարխլել այն: Նա հավելել է.«ՄԱԳԱՏԷ-ի ամբողջականությունը պահպանելու համար, նրա անդամները պետք է  զերծ մնան Գործակալության վրա որևէ ճնշում գործադրելուց»:

Ղարիբաբադին, անդրադառնալով Իսրայելի միջուկային զենքի առկայության նկատմամբ ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների հակասական պահվածքին ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմը տարածաշրջանում անվտանգության ամենամեծ խնդիրն է և ունի զանգվածային ոչնչացման տարբեր տեսակի զենքեր: Այդ ռեժիմը մերժել է միջազգային հանրության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքներն ու տեսուչներն ընդունելու վերաբերյալ բազմիցս դիմումները, ինչպես նաև բազմիցս սպառնացել և հարձակվել է հարևանների վրա»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ