Սեպտեմբեր 19, 2020 09:30 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Սաուդյան Արաբիայի միջուկային գործունեությունն ընթանում է Սիոնիստական ​​ռեժիմի ճանապարհով

Ուրբաթ Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի մշտական ​​ներկայացուցիչը, գործակալությանը ն և Կառավարիչների խորհրդին կոչ է արել Սաուդյան Արաբիային հորդորել կատարել երաշխիքների համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:

Նիստի ընթացքում, Ղարիբաբադին մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի կողմից ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության վերաբերյալ համաձայնագրին չհետևելու կապակցությամբ, ինչի նկատմամբ լռություն են պահպանում այն երկրները, որոնք մշտապես կարևորել են գործակալության վերահսկողությունը:

Նա ասել է. «Չնայած գործակալությունը բազմիցս դիմել է Ռիադին՝ միջուկային ծրագրի վերահսկողության կապակցությամբ, սակայն ստացել է բացասական պատասխան»:

Ղարիբաբադին նախազգուշացրել է, որ պատմությունը կրկնվում է, և Սաուդյան Արաբիան գնում է Իսրայելի ռեժիմի ճանապարհով, հայտարարելով, որ որևէ պարտավորություն չունի, քանի որ  չի հանդիսանում NPT անդամ:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է անհապաղ հորդորի Ռիադին ամբողջությամբ գործադրել  երաշխիքային համաձայնագիրը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ