Սեպտեմբեր 19, 2020 12:17 Asia/Tehran
  • Գեներալ Սալամին դիմել է Թրամփին. Իրանը լուծելու է Սուլեյմանիի նահատակության վրեժը

ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատարն ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ նախագահի վերջին հայտարարություններին, ասել է. «Իրանը լուծելու է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության վրեժը»:

Գգեներալ-մայոր Հոսեյն Սալամին շաբաթ օրը Թեհրանում կայացած ռազմական արարողության ժամանակ ասել է. «Իսլամական հանրապետությունը պատժելու է բոլոր նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի դեր են ունեցել գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության մեջ»:

Անդրադառնալով  Իրանի հարձակմանը հազարապատիկ ուժով պատասխանելու մասին Թրամփի հայտարարությանը, գեներալ-մայոր Սալամին ասել է. «Թշնամին ամենուր գտնվում է իրանական ուժերի վերահսկողության տակ և անհրաժեշտության դեպքում կվերածվի թիրախի»:

Դիմելով Թրամփին ՝ ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատարը շեշտել է. «Եթե իրանցուց մի մազ անգամ պակասի, դուք կստանաք պահապանների կորպուսի ուժեղ պատասխանը»:

Գեներալ Սալամին հավելել է, որ եթե չլիներ Իրանի իսլամական հեղափոխությունը, ԱՄՆ-ը կուլ էր տալու աշխարհը: Նրա խոսքերով. «Այսօր աշխարհում ի հայտ են գալիս նոր գերտերություններ և ԱՄՆ-ի մասնաբաժինը փոքրանում է»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ