Սեպտեմբեր 20, 2020 08:30 Asia/Tehran
  • Խարազի. Իրանը վճռական է արձագանքելու ԱՄՆ-ի ցանկացած քայլին

ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը, նշելով, որ ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի համաձայն Իրանն ունի ինքնապաշտպանության իրավունք, հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա 2231 բանաձևով ուժը կորցրած համարվող այլ բանաձևերի վերականգնմանն ուղղված ԱՄՆ-ի ցանկացած քայլի:

Անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարություններին, Սեյեդ Քամալ Խարազին ասել է. «Միացյալ Նահանգների այս պնդումն այնքան անհիմն ու անիմաստ է, որ նույնիսկ Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցներն են դա համարում անօրինական, քանի որ ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո, վերջիններս չեն ճանաչում Վաշինգտոնի իրավունքը՝ գործարկելու 2231 բանաձևով նախատեսված «ձգանի մեխանիզմը»:

Խարազին հավելել է, որ ԱՄՆ-ն իր միակողմանի քաղաքականությամբ թքած ունի միջազգային ինստիտուտների վրա և փորձում է իր  քաղաքականությունը ուժով պարտադրել մյուսներին:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, ասել է. «Իրանի համար նշանակություն չունի, թե ով կընտրվի նոյեմբերին: Թեհրանի համար չափանիշ է լինելու  ԱՄՆ-ի վարած  քաղաքականությունը»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ