Սեպտեմբեր 20, 2020 08:57 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սալամի. Իսլամական հեղափոխությունը խախտեց իմպերիալիստական ուժերի հավասարակշռությունը

ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատարը նշել է, որ Իրանի իսլամական հեղափոխությունը փոխեց ինմպերիալիստական ուժի հավասարակշռությունը: Նա հավելել է. «Իսլամական հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին մեզ սովորեցրեց անտեսել ուժը և ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի կարող մեզ վնասել»:

«Անկասկած, ԱՄՆ-ը կորցրել է իր քաղաքական ազդեցությունը որպես գերտերություն, և նույնիսկ եվրոպացիները չեն հետևում Վաշինգտոնին՝ Իրանի դեմ զենքի էմբարգոյի հարցում: Դա վկայում է, որ Միացյալ Նահանգները ամեն օր կորցնում է իր հեղինակությունը և ուժը», - ասել է գեներալ Հոսեյն Հոսեյն Սալամին՝ շաբաթ երեկոյան «Մեկ հայացք» հեռուստածրագրում: 

Նա նշել է, որ երբ ամերիկացիները սպանեցին գեներալ Ղասեմ Սուելյմանիին, ամբողջ աշխարհը դատապարտեց այդ քայլը: 

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն անդրադառնալով իրանցիների դեմ ԱՄՆ-ի մղած   հոգեբանական պատերազմին, հավելել է. «Իրանի հետ պատերազմը շատ տարբեր է այլ երկրների հետ պատերազմից»:

Գեներալ  Սալամին ասել է. «Եթե ամերիկացիներն ինչ-որ քայլ կատարեն տարածաշրջանում, մենք կթիրախավորենք տարածաշրջանում նրանց բոլոր հենակետերը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ