Սեպտեմբեր 20, 2020 09:10 Asia/Tehran
  • Ղարիբաբադին ներկայացրել է Կառավարիչների խորհրդի նիստի արդյունքները

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչն անդրադարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստի արդյունքներին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի սեպտեմբերյան հանդիպումը սկսվել է անցած երկուշաբթի օրը Վիեննայում և ավարտվել ուրբաթ:

Քազեմ Ղարիբաբադին  հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում ՀԳՀԾ-ի վերաբերյալ ավելի քան 50 ելույթ է հնչել խորհրդի անդամների կողմից և բացառությամբ ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​ռեժիմի և արաբական մեկ կամ երկու երկրների, այս հայտարարությունների գերակշռող  մասը կենտրոնացած է եղել ՀԳՀԾ-ն,  որպես բազմակողմանիության կարևոր ձեռքբերում պահելու անհրաժեշտության, ինչպես նաև համաձայնագրից ԱՄՆ-ից  միակողմանի դուրս գալը քննադատելու վրա:

Ղարիբաբադին նշել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև Սիոնիստական ​​ռեժիմի իրավիճակը, և մի շարք հայտարարություններ են  հնչել՝ ​​ռեժիմի կողմից միջուկային զենք ձեռք բերելու վերաբերյալ մտահոգությունների կապակցությամբ, ինչպես նաև ընդգծվել է Չտարածման պայմանագրին Իսրայելի անհապաղ միանալու անհրաժեշտությանը: 

Նա հավելել է, որ առաջին անգամ, Իրանը Սաուդյան Արաբիայի հարցը  պաշտոնապես բարձրացրել է Կառավարիչների խորհրդում և  ՄԱԳԱՏԷ-ին ու դրա անդամներին խնդրել ստուգել Սաուդյան Արաբիայի կողմից Չմիավորման պայմանագրի գործադրումը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ