Սեպտեմբեր 20, 2020 13:26 Asia/Tehran

Զահեդանի Իսլամական Ազատ համալսարանում ճանաչվել է Սրբազան պաշտպանության տարիների հայ նահատակի ինքնությունը: Աճյունը պատկանում է հայ նահատակ Հրաչ Հակոբյանին, ով նահատակվել է 33 տարի առաջ՝ «Քարբալա 9» գործողության ժամանակ: 2013 թվականին ՝ Սուրբ Զահրայի նահատակության օրը, այս նահատակի մարմինը հողին էր հանձնվել Զահեդանի Ազատ համալսարանում: Այս մասին հաղորդել է Թասնիմ լրատվական գործակալությունը:

 ԴՆԹ-ի հետազոտության արդյունքում պարզվել է, որ յոթ տարի առաջ թաղված հայազգի նահատակի մարմինը պատկանում է Հրաչ Հակոբյանին:

Զինված ուժերի գլխավոր շտաբի անհետ կորածներին որոնող կոմիտեի հրամանատար գեներալ Սեյեդ Մոհամմադ Բաղերզադեն այցելել է նահատակի ընտանիքին  և նրա ծնողներին հայտնել այդ մասին: Հանդիպման ժամանակ նաև ցուցադրվել է նահատակ Հրաչ Հակոբյանի մարմնի հայտնաբերման ու հուղարկավորման մասին պատմող տեսանյութ:

Հրաչ Հակոբյանը  նահատակվել է իրանական 1366 թվականի (1987) մարտի մեկին: 

Սրբազան պաշտպանության տարիներին ռազմաճակատում  նահատակվել է 98 հայ, 8 հրեա, 6 զրադաշատական և 7 ասորի զինվոր: Վիրավորվել է 45 հայ զինվոր: 

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ