Սեպտեմբեր 20, 2020 19:22 Asia/Tehran
  • Ռոհանի. Եթե ԱՄՆ-ը ցանկանա բռնության դիմել, կարժանանա Իրանի կոշտ պատասխանին

ԻԻՀ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քղաքկանությունը դարձել է Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման պատճառ, հավելելով. «Եթե ԱՄՆ-ը ցանկանա բռնության դիմել, կարժանանա Իրանի կոշտ պատասխանին»:

«2020 թ. Սեպտեմբերի 20-ը հիշարժան օր կդառնա դիվանագիտության պատմության մեջ», - կիրակի օրը կայացած կառավարության նիստում ասել է Հասան Ռոհանին, հավելելով, որ Թեհրանը չի ենթարկվել և չի ենթարկվելու ԱՄՆ-ի կողմից իրականացվող բռնություններին: 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ Իրանի նկատմամբ զենքի արգելքը, վերականգնվելու են սեպտեմբերի 20-ի կեսգիշերից

Իրանի նախագահը հավելել է. «Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնության կողմից Միացյալ Նահանգների անօրինական և սխալ պահանջի մերժումից հետո,  Վածինգտոնի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ըմբոստություն»:

Ռոհանին ասել է, որ ԱՄՆի-ի դիմումը և նամակը անտեսելու  Անվտանգության խորհրդի որոշումը լավագույն քայլն էր, որ կազմակերպությունը կարող էր անել Միացյալ Նահանգների դեմ:

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, ովքեր վերջին ամսվա ընթացքում դիմադրել էին ԱՄՆ ապօրինի խնդրանքին, հավելելով. «Եթե ​​ՀԳՀԾ-ի անդամները պահպանեն այս համաձայնագրով սահմանված բոլոր պարտավորությունները, Իրանը կվերադառնա համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ