Սեպտեմբեր 21, 2020 08:38 Asia/Tehran
  • Շամխանի. Իրանցիների դիմադրության շնորհիվ, Թրամփի անօդաչու թռչող սարքերի կործանման գործընթացը շարունակվում է

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն անդրադառնալով ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնվելու մասին հայտարարությանը միջազգային հանրության հակազդեցությանը, նշել է. «Իրանի ժողովրդի ակտիվ դիմադրության արդյուքնում, ԱՄՆ-ի նախագահի անօդաչու սարքերը շարունակում են կործանվել»:

Ալի Շամխանին կիրակի օրը  Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «Պարսից ծոցում Global Hawk անօդաչու սարքի տապալումը ԱՄՆ-ի գործողությունների  տապալման դոմինոյի սկիզբն էր, ներառյալ աջակցությունը Իրանի ներքին անկարգություններին, զենքի էմբարգոյի երկարաձգումը և տնտեսական պատժամիջոցների վերականգնումը»:

Անցյալ տարվա հունիսի 20-ին ԻՀՊԿ ռազմաօդային ուժերն Իրանի Հորմոզգան կղզու  օդային տարածքում  խոցեցին ամերիկյան Global Hawk լրտեսական գերժամանակակից անօդաչու թռչող սարքը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը հայտարարել է, որ չնայած համաշխարհային հակազդեցությանը, ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցները, ներառյալ Իրանի զենքի էմբարգոն, սեպտեմբերի 20-ի կեսգիշերից վերականգնվելու են:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ