Սեպտեմբեր 21, 2020 08:51 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Դիմադրությունը և դիվանագիտությունն Իրանի հզորության երկու թևերն են

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ դիմադրությունն ու դիվանագիտությունն Իսլամական Հանրապետության երկու թևերն են:

Սաիդ Խաթիբզադեն կիրակի օրը Սրբազան Պաշտպանության շաբաթվա կապակցությամբ Թեհրանում կազմակերպված  ցուցահանդեսի շրջանակներում, անդրադառնալով Իրան-Իրաք պատերազմում Իրանի հաղթանակի գործում դիվանագիտության դերին, ասել է. «Թշնամիները տեսան, թե Սրբազան Պաշտպանության ութ տարիներին Իրանի ժողովուիրդն ինչպես դատարկ ձեռքով կանգնեց Արևմուտքի գերտերությունների սադրանքների դիմաց»: 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է.  «Այդ օրերին Իրանը կռվում էր ոչ միայն Սադամի ռեժիմի, այլ նաև նրա  դաշնակիցների ու միջազգային կառույցների և նույն երկրների հետ, որոնք այսօր համարվում են Սիոնիստական ​​ռեժիմի դաշնակիցները»:

1980-ի սեպտեմբերի 22-ին Իրաքի բռնապետ Սադդամ Հուսեյնի բանակը լայնածավալ գրոհներ սկսեց Իրանի դեմ, օգտագործելով տարբեր տեսակի զենք և զինտեխնիկա:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Մեկնաբանություններ