Սեպտեմբեր 21, 2020 12:11 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Սրբազան պաշտպանության ժամանակ Իրանի դեմ իրական պայքարողները Միացյալ Նահանգների նման տերություններ էին

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Սրբազան Պաշտպանության ժամանակ (Իրաքի կողմից Իրանի դեմ պարտադրված պատրեազմ), ճակատամարտի հիմնական կողմերը Սադդամը և Իրաքի Բաաս կուսակցությունը չէին, այլ Միացյալ Նահանգների նման գերտերությունները, որ որոնք մեծապես տուժել էին Իրանի հեղափոխությունից:

Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի օրը Սրբազան  Պաշտպանության շաբաթվա 40-ամյակին կապակցությամբ տեսակապի միջոցով ունեցած ելույթում հայտարարել է, որ պատերազմը հրահրողները  նպատակ ունեին ջախջախել իսլամական հեղափոխությունը, և այդ նպատակով օգտագործեցին Սադդամ Հոսեյնին:

Այաթոլլահ Խամենեին հավելել է, որ ավելի ուշ հայտնաբերված փաստաթղթերից պարզվեց, որ պատերազմից առաջ Սադդամն ամերիկացիների պայմանավորվել էր, որ պատերազմի ընթացքում բեռնատար նավերը  խարիսխ էին նետելու ԱՄԷ-ում և այնտեղից զենքը ուղարկվելու էր Իրաք:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է. «Սրբազան Պաշտպանությունը մեր ազգային ինքնության մի մասն է և իրանի ամենաճիշտ քայլերից և որ մարտիկներին պատվելը ազգային պարտականություն է:

Այաթոլլահ Խամենեին նշել է. «Պպատերազմի վետերաններն  ու նահատակները  հրաժարվել են ընտանեկան կյանքի հարմարավետությունից, ծնողներից և որոշ դեպքերում նաև իրենց ապագայից, և իրենց ողջ ունեցվածքը զոհաբերել են թշնամուն: Նրանք գիտակցել են, որ  պետք է թշնամուց պաշտպանեն երկրի սահմաններն ու  իսլամը»:

Իրանի առաջնորդի խոսքերով, պատերազմի ժամանակ մարտնչող ռազմիկները պաշտպանում էն իսլամը, ազգային արժանապատվությունն ու պատիվը, որոնցից ոմանք երկինք բարձրացան, ոմանք էլ մնացին և ավարտին հասցրին պայքարը:

Առաջնորդի ամբողջական  ելույթը կհրապարակվի հաջորդիվ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ

Մեկնաբանություններ