Սեպտեմբեր 21, 2020 16:18 Asia/Tehran
  • ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար. ԱՄՆ-ը  անցյալի նման չի կարող որևէ սխալ թույլ տալ

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարն ի պատասխան ԱՄՆ սպառնալիքների ասել է, որ այս ռեժիմն անցյալի նման չի կարող սխալներ թույլ տալ:

Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն սրբազան պաշտպանության մեկ միլիոն վետերանների մեծարման  արարողության շրջանակներում հայտարարել է, որ ամերիկացիները բազմիցս անիմաստ հայտարարություններ են արել, ինչպես նախկինում, երբ ասում էին, որ  հարված կհասցնեն Իրանում 52 թիրախների:

Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն  ասել է, որ եթէ Իրանի զենքի էմբարգոն չեղակվի, երկրի համար արտահանման ճանապարհը կբացվի: Նա հավելել է. «Իրանի զինված ուժերը անհրաժեշտ զենքի մատակարարման համար ներկրման կարիք չունեն և ինքնաբավ են»:

Սրբազան պաշտպանության և դիմադրության մեկ միլիոն վետերանների մեծարման արարողությունը տեղի ունեցավ երկուշաբթի օրը ՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ, տեսակապի միջոցով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ